Ոստիկանները ԿԲ-ի մոտից բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցների (տեսանյութ)

14:53 • 12.05.20

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրին Կենտրոնական բանկի դիմաց: Վերջիններս նշում էին, որ վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են սահմանում, իսկ ԿԲ-ն իր գործառույթները չի իրականացնում:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ 2 տարի առաջ համակարգային փոփոխություններ եղան, բայց վարկային կազմակերպություններն իրենց գործելաոճով խոչընդոտում են բարելավման գործընթացին:

Ակցիայի մեկնարկից կարճ ժամանակ անց Ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներից երկուսին: