Արցախի նախագահը և Հայաստանի ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր
16:20 • 12.05.20
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Placeholder










