Բաբկեն Թունյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

16:21 • 12.05.20

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել:

Այս մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։

Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։

Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։
PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն »,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր նա չէր մասնակցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին, ինչից հետո պարզ էր դարձել թեստ հանձնելու մասին: