Թուրքական Էդիրնե նահանգում ոստիկանները մեքենաներից մեկում 500 տարվա երկու ձեռագիր Աստվածաշունչ են գտել
Թուրքական Էդիրնե նահանգում մեքենաներից մեկում ոստիկանները երկու ձեռագիր Աստվածաշունչ են գտել, որոնք, ըստ նախնական գնահատականների, 500 տարվա հնության են: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Նահանգապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Ուզունքյոփրյու շրջանի Մալքոչ գյուղում ոստիկանները կասկածելի մեքենա են կանգնեցրել, որի բեռնախցիկում էլ գտել են կտորների մեջ փաթաթված երկու Աստվածաշունչը:
3 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:
Ձեռագրերը փոխանցվել են Էդիրնեի թանգարանի տնօրինությանը:










