Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)
Եվրոպայի արևելյան հատվածում այսօր՝ մայիսի 12-ին, ձյուն է տեղացել, հայտնում է korrespondent.net կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ձյան տեղումներ են եղել Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Բելառուսում։ Մասնավորապես՝ ամենացուրտը եղել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, որտեղ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -1 աստիճան․ այստեղ արդեն բացված ծաղիկները ձնով են ծածկվել։
Օդերևութաբան Իգոր Կիբալչիչի խոսքով՝ Եվրոպայի որոշ քաղաքներում ձյան շերտի բարձրությունը 4-ից 10 սանտիմետրի է հասել։
Գարնան համար անսովոր այս եղանակով տպավորված օգտատերերը տասնյակ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցցանցերում՝ ցուցադրելով իրենց քաղաքում տեղացած ձյունը։
Լեհաստան
Բելառուս




Այլ վայրերում՝















