«Գլխով եք պատասխանատու»․ Լուկաշենկոն կորոնավիրուսի համավարակի պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ կառավարությանը զգուշացումներ է արել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության և իր աշխատակազմի անդամների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդկային կյանքերի համար պատասխանատվության մասին, հայտնում է lenta.ru կայքը։
«Բարձրացրածս հարցի առնչությամբ ուզում եմ զգուշացնել, որ բնակչության մահացության համար բոլորդ գլխով եք պատասխանատու»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նախագահն ընդգծել է, որ «կորոնավիրուսի» և անգամ «թոքաբորբի» ցուցանիշները «բոլորը կմոռանան», և արդյունքում կմնան մարդիկ, որոնք կարող էին փրկվել, սակայն չփրկվեցին։
Լուկաշենկոն նկատել է, որ բժիշկներից ու Առողջապահության նախարարությունից խստագույնս պետք է պահանջվի, որ փրկեն մարդկանց կյանքը։ Նա հավելել է, որ վերջերս նման խոսակցություն է ունեցել տաճարում և այսուհետ այդ հարցը «լուրջ վերահսկողության» տակ կառնի։










