Պեսկովի հետ միասին կորոնավիրուսով հոսպիտալացվել է նաև կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան կորոնավիրուսով վարակվելու հետևանքով նույնպես հիվանդանոցում է գտնվում: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է Նավկան:
«Ամեն ինչ ճիշտ է»,- պատասխանել է գեղասահորդուհին՝ անդրադառնալով իր և Պեսկովի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հիվանդանոցում գտնվելու մասին հարցին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեսկովի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Վերջինս հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձամբ հանդիպել է ավելի քան մեկ ամիս առաջ:










