Հայազգի Յանիկ Քալանթարյանը Բելգիայում Վրաստանի պատվո հյուպատոս է նշանակվել (լուսանկարներ)
Հայկական համայնքում հայտնի բելգիահայ-վրացահայ ձեռնարկատեր Յանիկ Քալանթարյանը, որը նաև Բելգիա-Հայաստան առևտրային պալատի (BACC) փոխնախագահն է, Բելգիայում Վրաստանի պատվո հյուպատոս է նշանակվել: Այս մասին գրում է Nouvell d’Armenie-ն:
Քալանթարյանի թեկնածության առաջադրումը տեղի է ունեցել փետրվարին, նշանակումը` ապրիլի 1-ին, սակայն պաշտոնապես նա կանցնի իր լիազորությունների կատարմանը միայն այն ժամանակ, երբ Բելգիայում կկայունանա կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակը:
Քալանթարյանի արմատները սերում են Քալանթարյան-Զարգարյան հայկական մեծ գերդաստանից: Նրա պապիկներն ու տատիկները 20-րդ դարի սկզբին տեղափոխվել են Թբիլիսի, սակայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստիպված են եղել լքել Վրաստանը: Ընտանիքը միշտ սերտ կապեր է պահել Վրաստանի հետ:
Թբիլիսիի պատմական հայկական Սոլոլակ թաղամասում գտնվող և Քալանթարյանների ընտանիքին պատկանած տունը, որի ճարտարապետը Գևորգ Սարգսյանն է, ներառված է Վրաստանի պետական ժառանգության ցուցակում:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ.













