Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել կորոնավիրուսի վարակակիրների բաժնում. բոլոր զոհերը միացված են եղել թոքերի արհեստական օդափոխության սարքերին (տեսանյութեր)

12:33 • 12.05.20

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ կորոնավիրուսով վարակված հիվանդներ են բուժվում, մայիսի 12-ի առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է  interfax.ru կայքը` հղում տալով իր աղբյուրին:

«Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 6-րդ հարկում: Այնտեղ կորոնավիրուսով հիվանդներն են բուժվում»,-տեղեկացրել է աղբյուրը:

Տեղեկացվել է նաև, որ հրդեհի հետևանքով 5 մարդ է մահացել, բոլոր զոհերն էլ կորոնավիրուսով վարակված են եղել:

Հրդեհի մակերեսը 10 քառակուսի մետր է եղել:

Բոլոր մահացածները հրդեհի պահին միացված են եղել թոքերի արհեստական օդափոխության սարքերին:  

Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, հիվանդանոցից 150 մարդ է տարհանվել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: