ԱԺ-ում գիտեն՝ ում է զրպարտեն, վիրավորեն, ծեծեն, անպատժելի են մնալու. Անի Սամսոնյանը՝ խորհրդարանում ՄԻՊ-ին սպառնալու միջադեպի մասին
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցին և նրա ու պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
Անի Սամսոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Գիտե՞ք ինչու են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին:
Որովհետև Ազգային ժողովում ումն էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:
Բայց ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար»:










