Իսպանիա ժամանող ուղևորները ստիպված կլինեն 14-օրյա պարտադիր կարանտին անցնել
Իսպանիան սկսած մայիսի 15-ից 14-օրյա պարտադիր կարանտին կսահմանի երկիր ժամանող ճանապարհորդների համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ուղևորները պետք է նաև իրենց գտնվելու մասին տեղեկագիր տրամադրեն իշխանություններին, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել նրանց հետ կարանտինի ընթացքում: Նրանք կարանտինը կարող են անցկացնել տանը կամ մեկ այլ վայրում, որտեղ նախատեսում են բնակվել:
Նրանց կթույլատրվի դուրս գալ առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու համար, ինչպես օրինակ՝ սնունդ, դեղամիջոցներ, կամ բուժկենտրոններ այցելելու նպատակով: Նրանք, սակայն, դուրս գալու պարագայում պարտավորված կլինեն կրել բժշկական դիմակ:
Իսպանիայում դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը սահմանվել է մարտի 14-ին: Ժամկետը կավարտվի մայիսի 23-ին, որից հետո կսկսվի սահմանափակումների աստիճանական մեղմացումը:
Պիրենեյան երկրում կորոնավիրուսից մահացել է 26 920 մարդ, որից 176-ը՝ վերջին մեկ օրում, ընդհանուր առմամբ, վարակվել է 269 520 մարդ:










