Եթե որևէ մեկին ձերբակալեն, խնդրում եմ, որ այդ մեկը լինեմ ես. Մասքը հայտնել է, որ Կալիֆորնիայում կվերաբացի Tesla-ի գործարանն՝ անկախ իշխանությունների արգելքից. ТАСС

03:25 • 12.05.20

Ամերիկյան Tesla կորպորացիան Կալիֆորնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում վերաբացում է իր գործարանը՝ չնայած տեղի իշխանությունների արգելքի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկուշաբթի ընկերության ղեկավար Իլոն Մասքի թվիթերյան գրառմանը:

«Tesla-ն այսօր կվերսկսի արտադրությունը՝ անկախ Ալամիդա շրջանի հրահանգի»,- գրել է նա: Մասքն ընդգծել է, որ մտադիր է գտնվել գործարանում: «Եթե որևէ մեկին ձերբակալեն, ես խնդրում եմ, որ այդ մեկը լինեմ ես»,- հավելել է գործարարը:

Ֆրիմոնտ քաղաքը գտնվում է Ալամիդա շրջանում որի իշխանությունները ավելի վաղ հրահանգել էին փակել մի շարք ձեռնարկություններ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Հաղորդվում է, որ այս քաղաքում տեղակայված Tesla-ի գործարանում աշխատում է մոտ 10 հազար մարդ: