ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ում մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ. Интерфакс
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը նոր բանաձև է պատրաստել, որում կոչ է արվում ՌԴ-ում մարդու իրավունքները խախտողների դեմ պատժամիջոցներ սահմանել: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստաթուղթը հեղինակել են հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Էլիոթ Էնգելը և նրա տեղակալ, հանրապետական Մայքլ Մաքքոլը:
Բանաձևի նախագծում դատապարտվում են այն դեպքերը, երբ Ռուսաստանում ճաղերի ետևում են հայտնում լրագրողները, ընդդիմադիրները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև դավանանքի ազատության համար պայքարող ակտիվիստները:
«Բանաձևի նախագծում ՌԴ-ին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Մենք Թրամփի աշխատակազմին կոչ ենք անում պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների նմանատիպ խախտումների համար պատասխանատվություն կրող պաշտոնյաների նկատմամբ»,- նշվում է հաղորդագրությունում:
Մասնավորապես, կոնգրեսականներն առաջարկում են այդ նպատակով կիրառել «Մագնիտսկու օրենքը»:










