Կանադայում դուստրը հատուկ հարմարանք է ստեղծել մայրիկին գրկելիս կորոնավիրուսով չվարակելու համար (տեսանյութ)
Կանադացի աղջիկը հատուկ հարմարանք է ստեղծել, որով հնարավոր կլիներ կորոնավիրուսի համավարակի ժամանակ մեծահասակ ծնողներին գրկել՝ առանց նրանց կյանքի համար վտանգավոր հետևանքներ առաջացնելու: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:
Մայիսի 11-ի՝ Մայրերի օրվան ընդառաջ Քերոլայն Էլլիսը որոշեց, որ իր մայրիկին առանց շնորհավորանքի չի թողնելու: Միևնույն ժամանակ նա հասկանում էր, որ մայրիկին մոտենալը և դիպչելը կտրականապես կարելի չեն ավագ սերնդի համար մահացու վտանգավոր կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի պատճառով:
Քերոլայնը խնդրի լուծման տարբերակ գտավ՝ հորինելով անշփում գրկախառնության հարմարանք, որը անվանեց «HUGlove»: Սարքավորումն ամբողջությամբ պոլիէթիլենից է, կախված է այգում՝ շորերի համար նախատեսված պարանից:
Տեսանյութում երևում է, որ պոլիէթիլենային պատնեշի վրա երկու կողմից ձեռքերի համար անցքեր կան: Միմյանց գրկելու համար մայրը և դուստրը իրենց ձեռքերը դնում են «գրկախառնության մեքենայի մեջ» և ձեռքերի անցքերի շնորհիվ միմյանց գրկում՝ առանց առողջությունը վտանգելու և մեկուսացման կանոնները խախտելու:









