Վաղը նշանակված է իմ դեմ հարուցված քրեական գործի դատական նիստը. խնդրում եմ չգալ դատարան, իսկ պրոցեսին հետևել լրատվամիջոցներով. Արսեն Բաբայան
Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում նշանակված է իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հարուցված քրեական գործի դատական նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ,
Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում նշանակված է իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հարուցված քրեական գործի դատական նիստը:
Բազմաթիվ ընկերներ, գործընկերներ և աջակիցներ ցանկություն են հայտնել ներկա լինել դատարանում և այդպիսով իրենց զորակցությունը հայտնել:
Հաշվի առնելով Նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրիդ առողջությունը, գնահատելով բոլորիդ ցանկությունը, խնդրում եմ չգալ դատարան, իսկ պրոցեսին հետևել լրատվամիջոցներով:
Սիրելի ժողովուրդ,
դատական այս ամբողջ պրոցեսն իրենից ներկայացնում է քաղաքական բիրտ հետապնդում, պրոցեսն սկսվել ու ամբողջությամբ ուղեկցվել է Սահմանադրության և օրենքների զավեշտալի և կոպտագույն խախտումներով, որին բոլորդ ականատես եք եղել, և որը, պաշտպանական թիմի հետ միասին, ամբողջությամբ կբացահայտնենք հենց դատաքննության ընթացքում:
Վերահաստատում եմ, որ ինձ ոչինչ չի կանգնեցնելու:
Ձեզանից գողացված հեղափոխությունը, ի հեճուկս գործող ռեժիմի, հաստատ վերադարձվելու է բոլորիդ...
Մեծ շնորհակալությամբ»:










