Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ջիանի Բուքիքիոյին Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ

23:50 • 13.05.20

Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը:

Ի պատասխան նշվածի՝ պարոն Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։