Lուկաշենկոն հայտնել է, որ Մայիսի 9-ի զորահանդեսից հետո Մինսկում թոքաբորբի դեպքերը կրկնակի նվազել են

15:59 • 13.05.20

Մինսկում «թոքաբորբով» հիվանդանալու դեպքերը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված զորահանդեսից հետո կրկնակի նվազել են, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է Interfax.ru-ն։

Լուկաշենկոն խոստովանել է, որ իշխանությունները մտահոգություն են ունեցել շքերթից հետո հիվանդացության աճի վերաբերյալ։

«Արդյունքում ի՞նչ եղավ։ Երեկ Մինսկում զգալիորեն՝ երկու անգամ նվազել է թոքաբորբի դեպքերի թիվը: Երեկ ես խաչակնքվեցի։ Տա՛ Աստված, որ մենք հետագայում էլ այսպես շարունակենք», - ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Բելառուսը մայիսի 9-ին չէր չեղարկել Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը:

Վերջին տվյալներով՝ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 24 873 դեպք, որից 142-ը՝ մահվան ելքով։