Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

20:46 • 13.05.20

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Դեպքը հաստատվել է երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակցի և նրա հետ շփված ևս 1 աշխատակցի մոտ, երկուսն էլ մեկուսացված են։ Նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– հայտնեց Մանե Գևորգյանը։