Դինքի սպանության գործով դատավարությունը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է մինչև հուլիս
Թուրքիայի դատարանը, որը վերսկսել էր Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները, կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով հետաձգել է հաջորդ լսումները: Դրանք տեղի կունենան հուլիսին, տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Մինչ հուլիսյան նիստերը, մայիսի 12-ին, 13-ին և 14-ին ծրագրված գործի 106-րդ նիստը կորոնավիրուսի պատճառով անցկացվել է մեկ օրում:
Գործը լսվում է Ստամբուլի Չաղլայանի 14-րդ դատարանում:
Հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին դատարանն այս գործով կլսի 13 մարդու վկայություն, որոնց թվում է Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատար Ունալ Քարաօսմանօղլուն:










