Իտալիայում մարտից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է 80 000-ից
Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը մարտի վերջից ի վեր առաջին անգամ նվազել է 80 000-ից:
Ինչպես փոխանցում է CNN-ը, մայիսի 13-ի տվյաներով՝ ապենինյան երկրում ակտիվ վարակակիրները 78 457-ն են: Այս տվյալը 2809-ով նվազել է նախօրեի ցուցանիշից:
Վերջին մեկ օրում 3502-ով ավելացել է ապաքինվածների թիվը՝ հասնելով 112 541-ի: Համաճարակի բռնկման պահից ի վեր հիվանդությունից Իտալիայում մահացել է 31 106 մարդ: Այս ցուցանիշով երկիրը երրորդն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից (84 353) և Մեծ Բրիտանիայից (33 186) հետո:
Մինչ օրս երկրում արձանագրվել է վարակման 222 104 դեպք, որով Իտալիան 5-րդ տեղում է ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից հետո:










