Մանուել Մանուկյանը ԿԲ-ի դիմացից կրկին բերման է ենթարկվել․ ոստիկանություն

12:37 • 13.05.20

Այսօր կենտրոնական բանկի մոտ իրականացված ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ակցիայի ակտիվ մասնակիցներից Մանուել Մանուկյանը։ Նա ոստիկանության կենտրոնական բաժնում է։

Tert.am-ը ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացավ, որ անձը բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածով արարք կատարելու համար։

Գաբրիելյանը նշեց, որ անձը շամը 11։40 է բերվել բաժին, արձանագրություն է կազմվում։