Թաիլանդ ժամանող բոլոր օտարերկրացի զբոսաշրջիկները կարող են հարկ վճարել

13:22 • 13.05.20

Թաիլանդ ժամանող բոլոր օտարերկրացի զբոսաշրջիկները կարող են մինչև 9,5 դոլարի չափով հարկ վճարել, գրում է Bangkok Post-ը:

«Միջազգային չվերթների վերսկսումից հետո Թաիլանդում կարող է մինչև 300 բատ հարկ սահմանվել երկիր ժամանող բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Հարկը կներառվի ավիատոմսերի գնի մեջ և համավարակի պայմաններում ճանապարհորդների ապահովագրության մասը կկազմի»,- գրում է թերթը։

Այս պահին որոշված չէ, թե ինչպես հարկ կգանձվի ցամաքային կամ ծովային տրանսպորտով ժամանող զբոսաշրջիկներից։

Հաղորդվում է, որ զբոսաշրջիկներից հարկ գանձելու վերաբերյալ նախաձեռնությունը պատկանում է զբոսաշրջության և սպորտի նախարարությանը։

Այս պահին հարկի չափը դեռ վերջնականապես հաստատված չէ և կարող է կրճատվել է մինչև 100-200 բատ (3-6 դոլար)։