Թուրք ֆուտբոլիստը խոստովանել է, որ սպանել է իր 5-ամյա որդուն

21:57 • 13.05.20

Թուրքական Բուրսա քաղաքի «Յըլդըրըմ» ֆուտբոլիս Ցեվխեր Թոքթաշը խոստովանել է, թե ինչպես է որոշել սպանել հինգամյա որդուն՝ Քասիմին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերել է Haberturk.com-ը:

Ֆուտբոլիստը պատմել է, որ սպանության պահին ատելություն է զգացել որդու նկատմամբ: Նա նշել է, որ ո՛չ կինը, ո՛չ նրա հարազատները չեն իմացել կատարվածի մասին: Նա հայտարարել է, որ որոշել է խոստովանել ոստիկանությանը, երբ խղճի խայթ է զգացել:

«Որդուս մահը բժիշկների անփութության պատճառ չի եղել, ես ինքս եմ դա արել»,- ասել է Թոքթաշը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոքթաշը փորձել է խեղդել սեփական որդուն, որից հետո բժիշկների է կանչել: Տղային հոսպիտալացրել են շնչահեղձությամբ: Նա մահացել է հիվանդանոցում:

Թոքթաշին ձերբակալել են: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում: