Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել Ադրբեջանի բանտերից մեկում
Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել 33 կալանավորի մոտ: Ինչպես փոխանցում է interfax.az-ը, այս մասին հայտնել են երկրի արդարադատության նախարարությունից:
«Կորոնավիրուսի թեստերի արդյունքները, որոնք վերցվել էին 33 բանտարկյալից, դրական են եղել: Կալանավորներին անհապաղ մեկուսացրել են, միջոցառումներ են ձեռնարկվում նրանց բուժման համար»,- ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ թեստավորվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները և կալանավորները:
Նշվում է, որ տարածման վտանգը տեղայնացվել է, իսկ բանտերում շարունակվում են ախտահանման և բուժզննման գործընթացները:










