Ավստրալիայում 150 000 դոլարով տուգանվել է սպիտակեցուցիչը որպես կորոնավիրուսի բուժման միջոց վաճառող կազմակերպությունը
Ամերիկյան Genesis II Church of Health and Healing եկեղեցական և հասարակական կազմակերության ավստրալական մասնաճյուղը տուգանվել է 150 000 դոլարով՝ սպիտակեցուցիչը որպես կորոնավիրուսի բուժման միջոց առաջարկելու համար:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Ավստրալիայի Դեղորայքի վերահսկման վարչությունը տուգանել է «Առողջության և բուժման եկեղեցի» (Church of Health and Healing) կոչվող կառույցին՝ արտադրության մեջ սպիտակեցման և ախտահանման նպատակով օգտագործվող քիմիական նյութը որպես բուժման միջոց վաճառելու համար:
Կազմակերպության կայքում ակտիվորեն գովազդվում էր այդ միջոցը, որն ըստ ներկայացվող տեղեկության՝ կարող է բուժել, կանխել և թեթևացնել որոշ հիվանդություններ, այդ թվում՝ «Քովիդ-19»-ի վարակը, ՄԻԱՎ-ը և քաղցկեղը:










