Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք. Gazeta.ru

06:38 • 13.05.20

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:

Նշվում է, որ 7 նոր դեպքից 6-ը գրանցվել է Ցզիլին շրջանում, մեկը՝ Շանհայում: Ապաքինվել է 18 մարդ:

Այսպիսով՝ համավարակի սկզբից ի վեր Չինաստանում գրանցվել է վարակման 82 926 դեպք: Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 78 000-ից ավել մարդ, մահացել է 4633-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորանավիրուսը համավարակ է հայտարարել: