«Նրան չի էլ հետաքրքրում, թե որքան մարդ է մահանում»․ Ռոբերտ դե Նիրոն վերսկսել է Թրամփի հետ «թշնամությունը» (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն վերսկսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «թշնամությունը» և հայտարարել, որ նախագահին չի հետաքրքրում, թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում քանի մարդ է մահանում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Հայտնի է, որ 76-ամյա օսկարակիր դերասանը Թրամփի ամենախիստ քննադատներից է, որն այս անգամ նույնպես պահը բաց չի թողել երկրում տիրող ճգնաժամի ֆոնին նրա հասցեին քննադատություններ հնչեցնելու համար։
«Սարսափելի է։ Նա ցանկանում է վերընտրվել, բայց անգամ չի էլ հետաքրքրվում, թե որքան մարդ է մահանում։ Նա անգամ զզվանք է տածում այն մարդկանց նկատմամբ, որոնց մասին «ցուցադրաբար անհանգստանում» է»,- նշել է դերասանը լրատվականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում։
Համավարակի հետևանքով Նյու Յորքում ինքնամեկուսացած աստղը նշել է, որ ներկայում ամայացած քաղաքը կարծես գիտաֆանտաստիկ ֆիլմից կադր լինի։










