Ճապոնիայում 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

05:41 • 13.05.20

Ճապոնիայի կենտրոնական հատվածում 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալները:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գիֆու պրեֆեկտուրայում, օջախը՝ 10 կիլոմետր խորությամբ: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն փոխանցվում: