Հակահամաճարակային կանոնները չպահելու դեպքում ստիպված կլինենք դարձյալ սահմանափակումներ կիրառել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)  

10:41 • 13.05.20

 

Համաճարակային պայմանները չեն պահպանվում: Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

«Կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում և մենք խնդիրների առաջ ենք կանգնում»,- ասաց նա և նշեց, որ արդեն քանի օր է՝ հարյուրից ավելի դեպքեր են արձանագրվում:

«Ես այսօր տեսնում եմ փողոցում իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց, սա մեծ պրոբլեմ է, և մենք այս տեմպերով կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել»,-ասաց նա:

Վարչապետը երեք կարևոր կանոն նշեց, որոնք պահելու դեպքում կարող ենք զերծ մնալ վարակվելուց՝ սոցիալական հեռավարություն պահպանելը, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը և չախտահանված սպասքին չդիպչելը:

«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լնելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ: Եթե նոր հիվանդացությունների դեպքերը այս տեմպով գնան, մենք ստիվպած ենք լինելու գնալ սահմանափակումների»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ սահմանափակումների մեղմացումը թույլ է տվել տնտեսությանը վերականգնման միտումներ ցույց տալ, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում առկա սոցիալական վիճակի վրա: Նիկոլ Փաշինյանը, սակայն, կրկին շեշտեց, որ հակահամաճարակային կանոնները չպահելու դեպքում ստիպված են լինելու նորից գնալ սահմանափակումների:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում երեկվա դրությամբ 73 միլիարդ դրամ բաշխվել է, միջոցառումներից օգտվել է 1,1 միլիոն քաղաքացի:

«Կորոնավիրուսի ճգնաժամը, համաճարակաը ծավալվում է ամբողջ թափով, և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային պայմանները»,-ասաց նա: