Մեքսիկայում կանխվել է 15 000 կրիա ապօրինի կերպով Չինաստան ուղարկելու փորձը
Մեքսիկայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի անցակետում հայտնաբերվել է 158 արկղ, որի մեջ եղել է 15 000 կրիա: Չարագործները փորձել են ապօրինի կերպով կրիաներին տեղափոխել Չինաստան: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը:
«Հայց է ուղարկվել գլխավոր դատախազություն՝ վայրի բնության ներկայացուցիչներին մաքսանենգ ճանապարհով վնաս հասցնելու համար քրեական գործ հարուցելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ կրիաները գտնվել են 158 նեղ, փայտե արկղում: Հարյուրավոր կրիաներ խմբաքանակի առգրավման ժամանակ արդեն ողջ չեն եղել: Պարզվել է, որ կրիաների մեծ մասն անհետացման եզրին է գտնվում: Հետաքննության պահին կենդանիները տեղափոխել են Մեքսիկայի վայրի բնության պահպանության և հետազոտության կենտրոն:










