Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3894-ի

09:45 • 13.05.20

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1704, մահվան 53 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Այսպիսով՝ համաճարակի սկզբից Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 141 475-ի, մահվան դեպքերի թիվը 3894 է:

Օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 3109 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 98 889 է, ինչը կազմում է վարակվածների թվի 70%-ը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 342 808 է, մահացել է 292 899 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: