Հայաստան վերադարձող քաղաքացիները գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Մարզասրահների, մոլերի վերաբերյալ սահմանափակումները հանվում են, բայց հստակ նշված են կանոններ և շուտով պարետի որոշումը կհրապարակիվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե արդյոք մայիսի 18-ից սկսում են աշխատել մարզասրահները, խոշոր առևտրի կենտրոնները՝ մոլերը:
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց նաև թե ինչ փոփոխություններ են նախատեսված նաև այն համաքաղաքացիների համար, որոնք ցանկանում են վերադառնալ, քանի որ ներկայումս քաղաքացիները 14 օր հյուրանոցում են անցկացնում:
«Ես գիտեմ այդտեղ փոփոխություն է նախատեսվում այն քաղաքացիների համար, որոնք վերադառնում են Հայաստան»,- հետաքրքվրեց ԱԺ փոխնախագահը:
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ փոփոխոությունը վաղվանից է իրականացվելու: «Անձինք, ովքեր վերադառնում են գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի, բայց պետք է ունենանք հստակ հասցեն, հեռխաոսահամարը»,-ասաց նա:










