Boeing-ը Սաուդյան Արաբիային ավելի քան 1000 հրթիռ կմատակարարի
Ամերիկյան Boeing ավիատիեզերական ընկերությունը Սաուդյան Արաբիային կտրամադրի 650 SLAM-ER (Stand-off Land Attack Missile - Expanded Response) թևավոր և 402 Harpoon հականավային հրթիռ՝ Block II մոդիֆիկացիայով: Այս մասին ասված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում, գրում է Jakarta Post-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Սաուդյան Արաբիան Boeing ընկերության հետ 1,971 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր է ստորագրել SLAM ER հրթիռների արդիականացման և և 650 նոր հրթիռի մատակարարման աշխատանքների իրականացման համար:
«Նախատեսվում է, որ համաձայնագիրը կկատարվի մինչև 2028 թվականի դեկտեմբերը», - նշվում է փաստաթղթում:
Ինչպես ընդգծել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, պայմանագիրն իրականացվում է օտարերկրյա պատվիրատուներին (Foreign Military Sales) ռազմական տեխնիկայի մատակարարման ծրագրով:
Էր Ռիադին 402 Harpoon հականավային հրթիռների մատակարարումները կիրականացվեն Boeing-ի հետ կնքված առանձին պայմանագրի շրջանակներում: Ըստ մոտ 656,98 մլն դոլար արժողությամբ համաձայնագրի՝ այդ տիպի հրթիռները մատակարարվելու են Սաուդյան Արաբիային, ինչպես նաև Բրազիլիային (չորս միավոր), Թաիլանդին (ութ միավոր) և Կատարին (53 միավոր): Նշված երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված հրթիռների արժեքը չի նշվում:










