ՀՀ ԶՈՒ 3-րդ զորամիավորումում անցկացվում են ճամբարային հավաքներ. ստուգվել են մարտի ընթացքում հրետանավորների փոխհամաձայնեցված գործելու հմտությունները

20:24 • 14.05.20

Մայիսի 13-ին 3-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանու ճամբարային հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրետանային և ականանետային ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են վրանային ավաններ:

Ստուգվել են մարտի ընթացքում հրետանավորների փոխհամաձայնեցված գործելու հմտությունները, հրամանատարական կազմի արագ որոշումներ կայացնելու կարողությունները: