Գլխից բռնելու համար մանդատը վայր դնե՞նք. Վահե Ղալումյանը՝ Էդմոն Մարուքյանի հետ միջադեպի մասին (տեսանյութ)

16:48 • 14.05.20

Գլխից բռնելու համար մանդատը վայր դնե՞նք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով հարցին՝ չի պատրաստվո՞ւմ մանդատը վայր դնի, քանի որ ԱԺ միջադեպի ժամանակ կադրերից երևում է, որ մեջքից մոտեցել էր Էդմոն Մարուքյանին և գլխից բռնել։

Հարցին էլ՝ իր պահվածքը պատգամավորին հարի՞ր է համարում, նա պատասխանեց. «Նաև Էդմոն Մարուքյանի հարվածը հարիր չի եղել պատգամավորին, և ես փորձել եմ կանխել միջադեպը»:

Դիտարկմանն առ այն, որ տպավորություն չի՞ ստեղծվի, որ իրեն արտոնյալ է համարում և այդ կերպ պահում խորհրդարանում, քանի որ իր եղբայրը վարչապետի կնքահայրն է, նա արձագանքեց. «Ես ինձ արտոնյալ չեմ համարում»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, ինչից հետո միջադեպին խառնվեցին մնացած պատգամավորները: Կադրերից պարզ դարձավ, որ Վահե Ղալումյանը թիկունքից հարվածել է Էդմոն Մարուքյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: