Ճապոնիայում կարանտինի ֆոնին ինքնասպանությունների թիվը նվազել է 20%-ով
Ճապոնիայում ապրիլին ինքնասպանությունների թիվը, 2019 թվականի համեմատ, 20 տոկոսով կրճատվել է, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում ամենամեծ անկումն է՝ չնայած այն մտավախությանը, որ կորոնավիրուսի համավարակը հանրության շրջանում կխորացնի ընկճախտը, գրում է The Guardian-ը։
Տանն ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելը, աշխատանքի չգնալը, ինչպես նաև ուսումնական հաստատություններ չհաճախելը դիտվում են այս անկման հիմնական պատճառները։
Ապրիլին Ճապոնիայում 1455 մարդ է ինքնասպան եղել, ինչը 359-ով պակաս է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշից։ Ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2003 թվականին՝ 34 000 դեպք։
Ճապոնիայում նոր կորոնավիրուսային վարակը ապրիլի կեսերին հասել է գագաթնակետին՝ օրական ավելի քան 500 դեպք, ինչը կառավարությանը ստիպել է արտակարգ դրություն հայտարարել ապրիլի 16-ին, թեև սահմանափակումները ավելի քիչ են եղել, քան այլ երկրներում:
Սահմանափակման միջոցների հետևանքով փակվել են նաև ինքնասպանությունների կանխման կազմակերպությունները, ինչը մտահոգության տեղիք է տվել, սակայն կառավարության ընդունած միջոցները դրականորեն են ազդել ինքնասպանության թվի նվազման վրա։










