Դավիթ Անանյանը ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ վերացնել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետում առկա խոչընդոտները

15:31 • 14.05.20

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը: