Նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացած է. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

12:09 • 14.05.20

Կառավարության այսօրվա հերթական նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ցավոք սրտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացած է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը»,- հայտնեց Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49:

Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների՝ մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36 016 քաղաքացի: