Սուրեն Պապիկյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել. խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները բացասական են եղել, այս մասին Tert.am-Ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Երեկ՝ մայիսի 13-ին է նախարարը թեստավորվել, արդյունքները բացասական են եղել, սակայն ցուցում ունի ինքնամեկուսանալու, որովհետև շփում է ունեցել վարակակիրների հետ: Նա որոշ ժամանակ ինքնամեկուսացման մեջ կգտնի և աշխատանքը կշարունակի հեռավար»,- ասաց Մուրադյանը:
Հարցին՝ ինքնամեկուսացման ժամանակը լրանալուց հետո թեստավորվելո՞ւ է արդյոք նախարարը, Մուրադյանը նշեց, որ միգուցե, եթե նման ցուցում լինի, կթեստավորվի:
Հիշեցնենք, որ այսօր Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին չի մասնակցել, և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ նա ինքնամեկուսացման մեջ է:










