Իրականում վարակը տարածվում է, եթե կա հնարավորություն աշխատանքը շարունակել հեռավար տարբերակով, կոչ ենք անում անպայմանորեն այդպես անել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

16:26 • 14.05.20

Ուզում եմ ևս մեկ անգամ բոլոր գործատուներին, որոնք հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, կոչ անել շարունակել հեռավար ռեժիմով իրականացնել աշխատանքները: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պտագամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ արդյո՞ք նախադպրոցական հաստատությունների, մանկապարտզենրի աշխատելու դեպում պարտադիր է լինելու երեխաներին տանել, թե միայն այն դեպքերում, երբ տանը խնամող չկա:

«Իրականում վարակը դեռևս առկա է և տարածվում է, ուստի եթե կա հնարավորություն աշխատանքը շարունակել հեռավար տարբերակով, մենք կոչ ենք անում անպայմանորեն այդպես անել: Որևէ պարտադրանք չկա և չի կարող լինել, որովհետև սա արվում է կրկին անհրաժեշտությունից ելնելով, որ աշխատող ծնողները ունենան հնարավորություն երեխային ուղարկել նախակրթարան, որի համար նույնպես որոշակի կանոններ են գործում»,- նշեց նա:

Ավինյանը տեղեկացրեց, որ այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամասնորեն նկարագրված կլինեն բոլոր ոլորտներում սահմանված կանոնները: «Բոլոր նրանք, ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, պետք է չտանեն»,- եզրափակեց նա: