«Շատ հիասթափված եմ Չինաստանից»․ Թրամփ

17:25 • 14.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Չինաստանից, հայտնում է nytimes.com կայքը։

«Շատ հիասթափված եմ Չինաստանից»,- նշել է հանրապետական նախագահը Fox Business-ին տված հարցազրույցի ընթացքում։

Մեկնաբանելով հաղորդավարուհու խոսքերն այն մասին, որ չինական պատվիրակությունը հունվարին ԱՄՆ կատարած այցի ժամանակ որևէ բան չի ասել կորոնավիրուսի մասին՝ նախագահը նշել է, որ COVID-19-ն անգամ քննարկման առարկա չի եղել։

ԱՄՆ իշխանությունները՝ ներառյալ նախագահը, պարբերաբար կորոնավիրուսի տարածումը չկանխելու, փաստերի կոծկման և ժամանակին պատասխան քայլեր ձեռնարկել չկարողանալու համար մեղադրանքներ են հնչեցնում Չինաստանի հասցեին։ ՉԺՀ իշխանություններն իրենց հերթին բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսի մասին տվյալների հրապարակման հարցում ամենասկզբից թափանցիկ ու պատասխանատու մոտեցում են ունեցել։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, որից ավելի քան 295 000-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: