ՌԴ կրթության և գիտության նախարարը կորոնավիրուսով է վարակվել և արդեն ապաքինվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ երկրի բարձրագույն կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը կորոնավիրուսով է վարակվել և արդեն ապաքինվել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գենետիկական տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը հետաքրքրվել է նախարարի առողջությամբ: Ֆալկովը պատասխանել է, որ ինքն արդեն առողջացել է և վերադարձել աշխատանքի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսից ապաքինվել է նաև մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:
ՌԴ իշխանական օղակում կորոնավիրուսով վարակված են մնում վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևը և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 252 245 դեպք, վարակման հետևանքով մահացել է 2305 մարդ:










