Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 652-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 383-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկրում մահացության դեպքերի թիվը 11 է:
4246 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 394-ը հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 430 242 է, մահացել է 298 183 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










