Վրաստանում կորոնավիրուսից 12-րդ մարդն է մահացել
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով 12-րդ մարդն է մահացել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի վարչապետ Գեորգի Գախարիային:
Վարչապետը տեղեկացրել է, որ մահացածն 81-ամյա կին է:
«Այս ցավալի փաստն ապացուցում է, որ համավարակների դեմ ցանկացած հաջող պայքարից պետք է եզրակացություններ անել: Սա երկար գործընթաց է»,-հայտարարել է Գախարիան:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 652 դեպք, վարակվածներից 383-ն առողջացել է:










