Որդին բացահայտել է ընտանեկան գաղտնիքը՝ հորը հանձնած նվերի օգնությամբ
Reddit սոցկայքի օգտատերերից մեկը պատմել է, թե ինչպես է իմացել տատի դավաճանության մասին՝ հորը ծննդյան տարեդարձին ԴՆԹ-թեստ նվիրելով:
«Հայրիկիս հաճախ էին ասում, որ նա պապիկիս կենսաբանական որդին չէ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ սոցցանցում նշել է տվյալ օգտատերը: Նրա խոսքով՝ տատը ժամանկին սիրավեպ է ունեցել Թիլերի անունով տղամարդու հետ: Այդ ժամանակ նա հղի է եղել, սակայն ինչպես տատը, այնպես էլ պապը միշտ հերքել են այդ տեղեկությունը:
Մեծանալով գրառման հեղինակը որոշել է մեկընդմիշտ վերջ դնել այդ պատմությանը: Նա ԴՆԹ-թեստ է նվիրել հորը ծննդյան 61-րդ տարեդարձին: Հետազոտության արդյունքներին նրանք մի քանի շաբաթ են սպասել: Պարզվել է, որ հայրիկի ԴՆԹ-ն համընկնել է Թիլերի անունով տղամարդու ԴՆԹ-ի հետ: Միևնույն ժամանակ նշվում է, որ համընկնումների ցուցակում նշված չի եղել իր գրառման հեղինակի պապի ազգանունը:
Քննարկելով իրենց պարզած տեղեկությունը՝ տղամարդու հայրը եկել է եզրակացության, որ ծնողներն իմացել են այդ մասին, և ավելի շատ է գնահատել նրանց քայլը:










