Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս՝ երեխա ունենալու». վարչապետը՝ ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին

12:47 • 14.05.20

Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը։ Ծրագիրը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը նշեց, որ 2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։

Այսպիսով՝ նպատակային ծրագրերն են.

.Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար

.Կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն

.Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
Այսպիսով՝ 2020 թվականին նախատեսվում է՝ միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի, կանխավճարի ապահովագրություն տրամադրել 540 շահառուի, երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս ծրագիրը ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագրերից մեկն է: Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ բնակաարանի ձեռքբերման ամանակարևոր պայմաններից մեկը վերաբերում է 2020 թվականի հուլիսի մեկից հետո ձեռք բերվող գույքին, և առավելագույն գինը պետք է 30 միլիոն դրամ լինի: «Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի արժեքի առնվազն տասը տոկոսն է և առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի 7,5 տոկոսը»,-ասաց նա:

Վարչապետը հարցրեց, թե արդյոք ստացվում է, որ կանխավճարը ամբողջությամբ տալի՞ս են, Տիգրան Ավինյանը նշեց, որ ոչ ամբողջությամբ, այլ տալիս են կանխավճարի 50 տոկոսը և մարզերի առումով ապահվագրությունից օգտվելու հանարվորություն ևս տրվում է:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե արդյոք զնիծառայողների ծրագրերին դա վերաբերելու է, և եթե ընտանիքները ունենան երկրորդ, երրորդ, չորորդ երեխան, գումարները մարվելուն են: Զարուհի Բաթոյանը նշեց, որ որևէ սահմանափակում չկա այս ծրագրում:

«Պարոն վարչապետ խնդրում եմ դա ճշգրտել, թե չէ բանակը ինձ կգրոհի»,-կատակեց նախարարը, իսկ վարչապետը արձագանքեց. «Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ»:

«Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս՝ երեխա ունենալու»»,- ասաց վարչապետը:

Լիանա Առաքելյան