Արքայազն Ուիլյամն ու արքայազն Հարին «հաշտվել են» և կրկին սկսել են շփվել
Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին կրկին սկսել են շփվել ամիսներ տևած լարվածությունից հետո: Ինչպես փոխանցում է The Mirror-ը, այս մասին հայտնել է թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ, փորձագետ Քեթի Նիկոլը:
Վերջինիս կարծիքով՝ եղբայրներին հաշտեցրել է իրենց հոր՝ արքայազն Չարլզի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը: Իմանալով նրա հիվանդության մասին՝ որդիները սկսել են զանգել միմյանց և քննարկել դա, ինչպես նաև շփվել տեսազանգի միջոցով:
«Այո, նրանց հարաբերություններում դժվար շրջան էր: Անցյալ տարին հեշտ չէր այդ առումով: Բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է»,- ասել է Նիկոլը:
Եղբայրների միջև հարաբերություններում լարվածության մասին խոսակցություններ էին պտտվում արքայազն Հարիի և Մեգամ Մարքլի ամուսնությունից հետո: Ամուսիններն ապրիլի 1-ից դադարել են թագավորական ընտանիքի անդամների պարտականություններ իրականացնելուց և տեղափոխվել են ԱՄՆ:










