Իսպանիայում բուժաշխատողները 2 րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած գործընկերների հիշատակը

22:28 • 14.05.20

Իսպանիայում առողջապահության համակարգի աշխատակիցները երկու րոպե լռությամբ հարգել են իրենց բոլոր գործընկերների հիշատակը, որոնք մահացել են երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր:

Ինչպես հայտնում է CNN-ը, երկրով մեկ բուժաշխատողները լուռ կանգնել են հիվանդանոցների, խնամքի կենտրոնների դիմաց: Նախաձեռնությունն առաջինն իրագործել է Բժշկական միության կենֆեդերացիան՝ ի հիշատակ «գրեթե 50 գործընկերների, որոնք հեռացել են կյանքից կորոնավիրուսի դեմ պայքարելով»:

Ըստ Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալների՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 50 088 բուժաշխատող, 48 բժիշկ մահացել է:

Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 272 000 դեպք, մահվան՝ ավելի քան 27 000 դեպք: