Գոգյանի հրաժարականը սպասելի էր, նա ցանկանում էր դրական փոփոխություններ կատարել, սակայն հանդիպել է խոչընդոտների, որոնք կապված են վարչապետի, նախարարի հետ. ԼՀԿ պատգամավոր (տեսանյութ)
Գոգյանի հրաժարական ինձ համար, թերևս, սպասելի էր, հաշվի առնելով՝ պարոն Գոգյանի կողմից համակարգ մտնելու դրական տրամադրվածությունը, որոշակի փոփոխություններ իրականացնելը և կարճ ժամանակահատվածում առաջ եկած ձեռքբերումները: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով Սմբատ Գոգյանի՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին:
«Այս պաշտոնից հրաժարվելն ինձ համար սպասելի էր, որովհետև այն տեսլականը, որոնք նա եկել էր դրական փոփոխություններ իրականացնելու ԲՈԿ-ում, չկարողացավ իրականացնել, իսկ ինչու չկարողացավ, որովհետև օրինաչափ ձևով հանդիպել է այն նույն խոչընդոտներին, որոնց կարող է հանդիպել ազնիվ և հեղափոխական նպատակներով ոլորտ եկած ցանկացած ինտելեկտուալ մարդ»,- ասաց նա և հավելեց, որ այդ խնդիրները, բնականաբար, կապված էին վարչապետի, ԿԳՄՍ նախարարի, որոշ փոխնախարարների, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի և՛ ներկա, և՛ նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:
Կոստանյանի կարծիքով՝ խտրական մոտեցումներ են եղել, որին էլ հաջորդել է Գոգյանի հրաժարականը: ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ներկա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ Կոստանյանը որևէ մանրամասներ չկարողացավ նշել, քանի որ տեղեկությանը չի տիրապետում: Նա նշեց, որ հիմնական թիմակից համարվել է նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտենակատարը, սական երկուսի դեպքում էլ խախտումներ են եղել, արձանագրվել, բայց հրապարակային չեն խոսվել այդ մասին, որն էլ հիմք է տալիս մտածելու, որ խտրական մոտեցումներ են եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:










