Իսրայելի մարտական ինքնաթիռները զանգվածաբար ներխուժել են Լիբանանի օդային տարածք
Մայիսի 13-ին իսրայելական մի քանի մարտական ինքնաթիռ ներխուժել է Լիբանանի օդային տարածք: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով Լիբանանի նորությունների պետական գործակալությանը:
Տեղեկության համաձայն՝ օդային սահմանները խախտողները փոքր բարձրության վրա թռիչքներ են կատարել երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի վրայով:
Իսրայելական ինքնաթիռները նկատվել են Հասբայայում, Ալ Արկուբում, Մարջայունում, Նաբաթիայում, Իկլիմաալ Թոֆայում, Հերմոն լեռան և Շեբաա ֆերմաների տարածքում:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իսրայելական ռազմական ինքնաթիռները բազմիցս խախտել են Լիբանանի օդային սահմանները: Շատ դեպքերում արաբական հանրապետության տարածքից այդ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին` խուսափելու համար սիրիական հակաօդային պաշտպանության կողմից իրենց կործանիչների խոցումից:










